FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  57

Քվեարկության սենյակը.
1. Քվեարկությունն անցկացվում է այդ նպատակով կահավորված սենյակում` յուրաքանչյուր ընտրական տեղամասում մեկ սենյակ հաշվարկով.
2. Քվեարկության սենյակը պետք է լինի հնարավորինս ընդարձակ և բավարարի հետևյալ պահանջները.
    1) հնարավորություն ընձեռի քվեարկության ողջ ընթացքում ապահովելու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների, մասնագետի և քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց (այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների, մասնագետների, քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց) կանոնավոր աշխատանքը.
    2) հնարավորություն ընձեռի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց իրենց տեսադաշտում պահելու տեխնիկական սարքավորումը, քվեատուփը, քվեարկության խցիկները (պայմանով, որ չխախտվի քվեարկության գաղտնիությունը), քվեարկության խցիկներից մինչև քվեատուփն ընկած հատվածը.
3. Քվեարկության սենյակի կահավորումը պետք է ավարտվի քվեարկության նախորդ օրը` մինչև ժամը 24.00-ն.
4. Քվեարկության սենյակի կահավորումը չի կարող իրականացվել կամ փոփոխության ենթարկվել այնպես, որ կահավորումը հակասի սույն հոդվածի պահանջներին։