Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11.7 ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցման կարգը. 1. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը օրենսդրության պահանջների խախտման պատճառով ՇՄԶ հավաստագրի գործողությունը կարող է կասեցնել միայն քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ներկայացրած միջնորդության և համապատասխան որակավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի. 2. Որակավորման հանձնաժողովը հավաստագրի գործողության կասեցման հարցը քննարկում և համապատասխան եզրակացություն է տալիս սույն օրենքով և հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված կարգով. 3. Օրենսդրության պահանջների խախտման պատճառով ՇՄԶ հավաստագրի գործողությունը կարող է կասեցվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երեք ամսվա ընթացքում. 4. Եթե որակավորման հանձնաժողովի կողմից հավաստագրի գործողությունը կասեցնելու մասին հարցի քննարկման վերաբերյալ եզրակացություն տալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, հավաստագրի գործողության կասեցման մասին որոշում չի ընդունվում, ապա հավաստագրի գործողության կասեցման հարցը համարվում է մերժված: Այս դեպքում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինն իրավունք չունի նույն հիմքերով երկրորդ անգամ բարձրացնելու հավաստագրի գործողության կասեցման հարցը: |