Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ article 19 Պետական գույքի մասնավորեցումը նոր բաժնետոմսերի և փոխարկելի պարտատոմսերի թողարկմամբ. 1. Պետական գույքի մասնավորեցումը նոր բաժնետոմսերի թողարկմամբ իրականացվում է պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական հիմնադրամի ավելացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որը մասնավորապես պետք է բովանդակի բաժանորդագրության ժամկետները, կանոնադրական հիմնադրամի ավելացման ծավալը, թողարկվող բաժնետոմսերի տեսակները, անվանական արժեքները և մասնակցության սահմանափակումները: Նշված որոշման հիման վրա և դրանով սահմանված ժամկետներում պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններն օրենքով սահմանված կարգով որոշումներ են ընդունում կանոնադրական հիմնադրամի ավելացման մասին: Բաժնետոմսերն ազատ բաժանորդագրությամբ տեղաբաշխելու դեպքում մասնակցության սահմանափակումներ չեն դրվում: Բաժնետոմսերը փակ բաժանորդագրությամբ տեղաբաշխելու դեպքում մասնակիցներ կարող են լինել աշխատավորական կոլեկտիվի անդամները, տվյալ ընկերության ոչ պետական բաժնետերերը, իսկ մրցույթով տեղաբաշխելու դեպքում` միայն նախապես որակավորված անձինք. 2. Պետական գույքի մասնավորեցումը բաժնետոմսերի փոխարկվող պարտատոմսերի թողարկմամբ իրականացվում է պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի փոխարկման իրավունք տվող պարտատոմսերի թողարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որը մասնավորապես պետք է բովանդակի տեղաբաշխման ժամկետները և ծավալը, թողարկվող փոխարկելի պարտատոմսերի տեսակները, անվանական արժեքները և մասնակցության սահմանափակումները: Նշված որոշման հիման վրա և դրանով սահմանված ժամկետներում պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններն օրենքով սահմանված կարգով որոշումներ են ընդունում փոխարկելի պարտատոմսերի փոխարկելու և տեղաբաշխելու մասին: |