Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 6 12. Միությունն իրավասու է իրականացնելու իր անդամ կոոպերատիվների գործունեության մշտադիտարկում. 13. Միությունն իրավունք ունի ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր և ներկայացուցչություններ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 6 Կոոպերատիվների միությունները. 1. Կոոպերատիվներն իրենց գործունեության համակարգման, ընդհանուր շահերի ներկայացման և պաշտպանության, տեղեկատվական, խորհրդատվական ծառայությունների մատուցման, կոոպերատիվի անդամների և աշխատողների որակավորման բարձրացման, շուկայական վերլուծությունների իրականացման, անդամ կոոպերատիվների տեխնիկական աջակցության, կարողությունների հզորացման, մշտադիտարկման և ագրոպարենային համակարգում այլ գործունեություն արդյունավետ իրագործելու նպատակով կարող են ստեղծել միություն. 2. Միությունը ոչ առևտրային կազմակերպություն է, որի գործունեության առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով. 3. Կոոպերատիվների միություններն (այսուհետ` միություն) աշխատում են հանուն կոոպերատիվների զարգացման. 4. Միության կանոնադրությամբ սահմանվում են` 1) միության գույքի ձևավորման աղբյուրները. 2) ֆոնդեր, որոնք ձևավորվում են անդամ կոոպերատիվների կողմից կատարվող տարեկան անդամավճարների, իսկ անդամ կոոպերատիվների լուծարման դեպքում՝ միություններին փոխանցվող անբաժանելի ֆոնդերում առկա ռեսուրսների միջոցով. 5. Միության ֆոնդերն օգտագործվում են ճգնաժամերի ժամանակ գործող կոոպերատիվներին օգնության, անդամ կոոպերատիվներում ներդրումների, կրթության և վերապատրաստման, կոոպերատիվների առավելությունների մասին հանրությանն իրազեկելու նպատակներով. 6. Միության անդամները պահպանում են տնտեսական ինքնուրույնությունը և իրավաբանական անձի իրավունքները. 7. Միության ստեղծման իրավաբանական հիմքերը միության հիմնադիրների ժողովի որոշմամբ հաստատված կանոնադրությունն է. 8. Միությունում նոր անդամի ընդունելությունն իրականացվում է միության կանոնադրությամբ սահմանված կարգով. 9. Միության անդամն իրավասու է իր հայեցողությամբ ֆինանսական տարվա ավարտից հետո դուրս գալու միությունից: Դուրս գալու օրվանից անդամ կոոպերատիվը մեկ տարվա ընթացքում իր ներդրման չափով պատասխանատվություն է կրում միության պարտավորությունների համար. 10. Միության անդամը հեռացվում է միությունից` միության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով. 11. Միությունը սահմանված կարգով վարում է իր անդամների ռեեստր: |