Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ article 26 Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով. 1. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը գիտահետազոտական և կրթական նպատակներով անվճար է. 2. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով վճարովի է. 3. Կենդանական աշխարհի օբյեկտների բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով օգտագործումն իրականացվում է լիազորված մարմնի հետ կնքված պայմանագրերի հիման վրա։ Պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 4. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով օգտագործման պայմանագրերի կնքման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով։ |