Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 43 Բյուրոյի միջոցները, գործառնական, վարչական և կապիտալ ներդրումների գծով ծախսերը. 1. Բյուրոյի միջոցները ձևավորվում են Բյուրոյի կանոններով սահմանված չափով և կարգով Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների կողմից վճարված անդամավճարներից, ստացված վարկերից, փոխառություններից և օրենքով չարգելված այլ միջոցներից: Բյուրոյի միջոցները կարող են օգտագործվել բացառապես սույն օրենքով և Բյուրոյի կանոնադրությամբ նախատեսված նպատակներով. 2. Բյուրոյի գործառնական, վարչական և կապիտալ ներդրումների գծով ծախսերն են՝ 1) Բյուրոյի գործառնական ծախսերը. ա. Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին կատարվող հատուցումների և սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական օգնության հետ կապված ծախսերի վճարման հետ կապված ծախսեր, բ. ստացված վարկերի, փոխառությունների դիմաց հաշվեգրված տոկոսներ, գ. Բյուրոյի միջոցների կառավարման հետ կապված կոմիսիոն վճարներ, դ. ակտիվների վերագնահատումից և հաշվեկշռային արժեքից ցածր գնով իրացումից առաջացած կորուստներ, ե. Բյուրոյին մատուցված խորհրդատվական կամ այլ ծառայությունների դիմաց վճարներ, զ. ԱՊՊԱ ոլորտում իրականացվող գործընթացների լուսաբանման հետ կապված ծախսեր, է. սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործառույթի իրականացման հետ կապված ծախսեր, ը. Բյուրոյի գործառույթների իրականացման հետ կապված այլ ծախսեր. 2) Բյուրոյի վարչական ծախսերը. ա. աշխատակազմի պահպանման ծախսեր, ներառյալ՝ աշխատակիցների աշխատավարձ, պարգևատրում, սոցիալական ապահովության վճարներ, աշխատակազմի ուսուցում և վերապատրաստում, գործուղման և ներկայացուցչական ծախսեր, ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսեր, բ. ծառայողական նպատակներով օգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսեր, գ. լրատվական տեղեկատվության և մասնագիտական գրականության ձեռքբերման ծախսեր, դ. տնտեսական նյութերի և արագամաշ առարկաների դուրսգրման հետ կապված ծախսեր, ե. շենքերի, շինությունների, այլ հիմնական միջոցների ու պաշարների պահպանման, սպասարկման, շահագործման ու ապահովագրման ծախսեր, զ. Բյուրոյի առջև դրված խնդիրների իրականացման հետ կապված այլ ծախսեր. 3) Բյուրոյի կապիտալ ներդրումների գծով ծախսերը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 43 ա. Բյուրոյի հիմնական գործունեության ապահովման նպատակով իրականացվող կապիտալ ներդրումների գծով ծախսեր, բ. վարչական նպատակներով իրականացվող կապիտալ ներդրումների գծով ծախսեր. 3. Բյուրոյի վարչական, գործառնական և կապիտալ ներդրումների գծով ծախսերն իրականացվում են սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ձևավորված միջոցների հաշվին: Սույն մասում նշված ծախսերը կատարելու համար Բյուրոն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում բացելու հաշիվներ. 4. Բյուրոյի ընթացիկ տարվա վարչական, գործառնական և կապիտալ ներդրումների գծով ծախսերը չեն կարող գերազանցել Բյուրոյի անդամ բոլոր ապահովագրական ընկերությունների կողմից նախորդ տարում հավաքագրված ապահովագրավճարների մեկ տոկոսը: Բացառիկ դեպքերում` Բյուրոյի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, սույն մասում նշված սահմանաչափը կարող է փոփոխվել Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ. 5. Բյուրոյի ժողովը Բյուրոյի բնականոն գործունեությունն ապահովելու, նրա կողմից սույն օրենքով և Բյուրոյի կանոնադրությամբ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով, Բյուրոյի միջոցների ձևավորման վերաբերյալ կատարված կանխատեսումներին համապատասխան, հաստատում է Բյուրոյի գործառնական, վարչական և կապիտալ ներդրումների գծով ծախսերի տարեկան նախահաշիվը: Նախահաշիվը ժողովի կողմից հաստատվելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացվում է Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը: Բյուրոն չի կարող իրականացնել Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած նախահաշվով չնախատեսված գործառնական, վարչական և կապիտալ ներդրումների գծով ծախսեր: Բյուրոյի գործառնական, վարչական և կապիտալ ներդրումների գծով ծախսերի նախահաշվի փոփոխությունները ենթակա են հաստատման Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկը կարող է չհաստատել նախահաշվի փոփոխությունները, եթե Բյուրոն բավարար չափով չի հիմնավորել փոփոխությունների անհրաժեշտությունը: Փոփոխությունների չհաստատման դեպքում Բյուրոն պարտավոր է առաջնորդվել Կենտրոնական բանկի արդեն իսկ հաստատած նախահաշվով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 43 6. Եթե ընթացիկ տարում Բյուրոյի փաստացի կատարած գործառնական, վարչական և կապիտալ ներդրումների գծով ծախսերն ավելի քիչ են, քան ընթացիկ տարվա ընթացքում սույն հոդվածի 1-ին մասի համաձայն փաստացի հավաքագրված միջոցները, ապա տարվա արդյունքներով առաջացած տարբերությունը փոխանցվում է հաջորդ տարի և հաշվի է առնվում հաջորդ տարվա Բյուրոյի միջոցների ձևավորման վերաբերյալ կատարվող կանխատեսումներում կամ Բյուրոյի ժողովի որոշմամբ փոխանցվում է Երաշխավորման ֆոնդ. 7. Բյուրոյի կանոնադրությամբ սահմանվում է Բյուրոյի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերություններից լրացուցիչ միջոցներ գանձելու մասին որոշում ընդունելու իրավունքը. 8. Բյուրոն իրավունք ունի իր բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ստանալու վարկեր և փոխառություններ, որոնք ուղղվում են բացառապես Բյուրոյի միջոցների համալրմանը: Սույն մասով նախատեսված վարկերը, փոխառությունները և դրանց օգտագործման համար հաշվարկված տոկոսները (տույժերը) մարվում են բացառապես Բյուրոյի միջոցների հաշվին: |