FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  2111

Բանկի գլխավոր հաշվապահը. Բանկի գլխավոր հաշվապահը կամ նման պարտականություններ իրականացնող անձը (տեքստում՝ գլխավոր հաշվապահ) իրականացնում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գլխավոր հաշվապահի համար սահմանված իրավունքները և պարտականությունները: Բանկի գլխավոր հաշվապահը նշանակվում է բանկի խորհրդի կողմից՝ բանկի գործադիր տնօրենի (տնօրինության) ներկայացմամբ: Բանկի գլխավոր հաշվապահի իրավունքները և պարտականությունները չեն կարող փոխանցվել ընդհանուր ժողովին, խորհրդին, գործադիր մարմնի անդամներին, ներքին աուդիտի ստորաբաժանմանը կամ այլ անձի: Բանկի գլխավոր հաշվապահն առնվազն եռամսյակը մեկ անգամ բանկի խորհրդին և գործադիր տնօրենին (տնօրինությանն) է ներկայացնում ֆինանսական հաշվետվություն՝ խորհրդի հաստատած ձևով և բովանդակությամբ: Բանկի գլխավոր հաշվապահը պատասխանատվություն է կրում բանկի հաշվապահական հաշվառման վարման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պետական կառավարման մարմիններին ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև բանկի մասնակիցներին, պարտատերերին և մամուլի ու զանգվածային լրատվության մյուս միջոցներին բանկի մասին տրամադրվող ֆինանսական տեղեկությունների հավաստիության համար՝ օրենքին, այլ իրավական ակտերին և բանկի կանոնադրությանը համապատասխան: