FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  163

«Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի բովանդակությունը և կիրառումը.
1. «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգն օտարերկրյա ապրանքների առնչությամբ կիրառելի մաքսային ընթացակարգ է, որին համապատասխան՝ Միության մաքսային տարածքում այդպիսի ապրանքների հետ կատարվում են վերամշակման գործողություններ՝ դրանց վերամշակման արդյունքներ ստանալու նպատակով, որոնք նախատեսված են Միության մաքսային տարածքից հետագա արտահանման համար՝ առանց այդպիսի օտարերկրյա ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման՝ պահպանելով այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման և դրանց օգտագործման պայմանները՝ այդ մաքսային ընթացակարգին համապատասխան.
2. «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը, իսկ Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) ապրանքները (վերամշակման արդյունքները, թափոններն ու մնացորդները) ստանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակ.
3. «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի կիրառումը «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության կասեցման համար թույլատրվում է «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով.
4. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու այն ապրանքների ցանկը, որոնց առնչությամբ չի կիրառվում «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգը: