Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 308 Առանց մաքսային մարմնի թույլտվության ապրանքներ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը, ինչպես նաև կորցնելը. 1. Առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները կամ տրանսպորտային միջոցները մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը (բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները հանձնելու դեպքի), օտարելը, ոչնչացնելը, ինչպես նաև մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները կորցնելը` առաջացնում է տուգանք` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի երեսուն տոկոսի չափով. 2. Ֆիզիկական անձանց կողմից մաքսային հսկողության ներքո գտնվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության հանձնելը՝ առաջացնում է տուգանք` այդ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի քսան տոկոսի չափով: |