FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  106

ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄՆ ԱՆՁԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ.
1. Ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով անձի մահվան դեպքում նրա առաջին, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` երկրորդ կարգի ժառանգներին վճարվում է միանվագ հատուցում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ոչ պակաս չափով.
2. Եթե ֆիզիկական անձի մահն առաջացնում է կերակրողին կորցնելու հետևանքներ, ապա այդ հիմքով վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1081-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, իսկ վնասը հատուցվում է նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված անձանց։ Եթե սույն մասի առաջին պարբերությանը համապատասխան` վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցողն անչափահաս է և մինչև տասնութ տարեկան դառնալն ընդունվել և սովորում է միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում, ապա վնասի հատուցումն իրականացվում է մինչև համապատասխան հաստատությունում նրա ուսումնառության ավարտը։ Իսկ եթե սույն մասի առաջին պարբերությանը համապատասխան վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձը մինչև 22 տարեկան դառնալն ընդունվել է միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություն, ապա վնասի հատուցումը վերսկսվում է համապատասխան ուսումնական հաստատություն ընդունվելու օրվանից` դրական գնահատականներով եզրափակված յուրաքանչյուր ուսումնական տարվա համար, և ավարտվում է համապատասխան հաստատությունն ավարտելուն պես: Սույն մասով նախատեսված անձանց վճարվում է ամենամսյա հատուցում` մահացածի` մահվանից առաջ վերջին մեկ տարվա միջին ամսական աշխատավարձի 70 տոկոսի չափով.
3. Անձի մահվան դեպքում նրա հուղարկավորության ծախսերը կատարած անձին (անձինք) վճարվում է հատուցում նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով.
4. Սույն հոդվածով նախատեսված հատուցման գումարները կարող են նվազեցվել, բայց վճարման ենթակա գումարի կեսը չգերազանցող չափով, եթե անձի մահվան պատճառ են դարձել մասամբ նաև նրա ոչ իրավաչափ գործողությունները: Ընդ որում, մահացածի գործողությունների ոչ իրավաչափ լինելու ապացուցման պարտականությունը կրում է այն վարչական մարմինը, որի վարչարարության հետևանքով անձը մահացել է: