FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Փաստաբանական գործունեության վճարովիությունը.
1. Փաստաբանն իրավունք ունի փոխհատուցում ստանալու իր ծառայությունների դիմաց.
2. Փաստաբանական գործունեության վճարի չափը որոշվում է փաստաբանի և վստահորդի միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրով (այսուհետ` պայմանագիր).
3. Փաստաբանի համաձայնությամբ իրավաբանական օգնությունը կարող է ցույց տրվել անհատույց.
4. Պետությունը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնությունը սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված անձանց` նույն հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով.
5. Դատարանների կողմից դատական ծախսերի (վնասների) հատուցման հետ կապված փաստաբանի վարձատրության ողջամիտ չափը որոշելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը կարող է սահմանել փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակ: Նշված գնացուցակը չի կարող օգտագործվել այլ նպատակով.
6. Փաստաբանական գործունեության համար կատարվող վճարումները իրականացվում են «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: