FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  32

Կատարողական գործողությունների վայրը և կատարողական վարույթի փոխանցումը.
1. Կատարողական գործողությունները կատարվում են պարտապանի բնակության (գտնվելու) կամ նրա գույքի գտնվելու վայրում.
2. Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կատարողական թերթը կատարվում է այդ գործողությունների կատարման վայրում.
3. Կատարողական վարույթը կարող է փոխանցվել`
    1) մեկ հարկադիր կատարողից մյուսին` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի կամ բաժանմունքի պետի կողմից.
    2) հարկադիր կատարման ծառայության մեկ մարզային բաժնից (բաժանմունքից) մյուս մարզային բաժին (բաժանմունք)` գլխավոր հարկադիր կատարողի կողմից.
3.1. Կատարողական վարույթի շրջանակում առանձին կատարողական գործողության իրականացումը գլխավոր հարկադիր կատարողի սահմանած դեպքերում և կարգով կարող է վերապահվել այլ հարկադիր կատարողի՝ առանց կատարողական վարույթը փոխանցելու.
3.2. Կատարողական վարույթի շրջանակում առանձին օժանդակ գործողություններ կարող են իրականացվել հարկադիր կատարման ծառայության այլ կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի կամ այլ աշխատակցի կողմից։ Օժանդակ գործողությունների ցանկը և դրանց իրականացման կարգը սահմանում է գլխավոր հարկադիր կատարողը.
4. Նույն պարտապանի նկատմամբ մեկից ավելի կատարողական վարույթները կենտրոնացվում են նույն հարկադիր կատարողի մոտ: