FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

Պատճառված վնասի չափը որոշելը.
1. Պատճառված վնասի չափը որոշվում է փաստացի կորուստներով` զորամասի հաշվապահական հաշվառման տվյալների և կորած կամ վնասված գույքը վերականգնելու (ձեռք բերելու) համար կատարված կամ կատարվելիք ծախսերի հանրագումարի հիման վրա.
2. Պատճառված վնասի չափը որոշելիս հաշվի են առնվում գույքի մաշվածության աստիճանը և բնական կորուստները` վնասը հայտնաբերելու օրվա դրությամբ սահմանված նորմաների համաձայն: Բոլոր դեպքերում վերականգնման ենթակա վնասի չափը չի կարող պակաս լինել այդ գույքի սկզբնական արժեքի 25 տոկոսից, բայց ոչ պակաս նրա ջարդոնի արժեքից.
3. Զինծառայողին (աշխատողին) հաստիքով չնախատեսված պաշտոնի անօրինական նշանակելու հետևանքով պատճառված վնասի չափը որոշվում է վճարված պաշտոնային դրույքաչափի չափով, իսկ նրան փաստորեն զբաղեցրածից ավելի բարձր պաշտոնի անօրինական նշանակելու դեպքում` վճարված և փաստացի զբաղեցրած պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի տարբերության չափով.
4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում պատճառված վնասի չափը որոշվում է ռազմաբժշկական և առողջապահական հաստատություններում զինծառայողների բուժման փաստացի ծախսերով.
5. Համատեղ պատճառված վնասի չափը որոշվում է` հաշվի առնելով յուրաքանչյուրի մեղքի աստիճանն ու նյութական պատասխանատվության տեսակը: