Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 49 Հանցակցի սահմանազանցումը. 1. Հանցակցի սահմանազանցում է համարվում հանցակցի կողմից այնպիսի հանցանք կատարելը, որն ընդգրկված չի եղել մյուս հանցակիցների դիտավորության մեջ. 2. Հանցակցի սահմանազանցման համար մյուս հանցակիցները ենթակա չեն քրեական պատասխանատվության. 3. Եթե հանցանքը կատարողը վնաս է պատճառում այն օբյեկտին, որին վնաս պատճառելը պայմանավորված էր հանցակիցների հետ, սակայն պայմանավորվածից ավելի ծանր վնաս է պատճառում կամ պայմանավորված հանցանքը կատարում է ծանրացնող հանգամանքով, որն ընդգրկված չէր մյուս հանցակիցների դիտավորության մեջ կամ վնաս է պատճառում պայմանավորված օբյեկտին, բայց ավելի ծանր հանցանք կատարելով, որով իրականացվում է նաև հանցակիցների նպատակը, ապա հանցակիցները ենթակա են քրեական պատասխանատվության իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությանը հանցակցելու համար. 4. Եթե հանցանք կատարողը պայմանավորվածի փոխարեն կատարում է ավելի ցածր վտանգավորություն ունեցող հանցանք` պայմանավորված օբյեկտին վնաս պատճառելով, ապա մյուս հանցակիցները ենթակա են քրեական պատասխանատվության իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության փորձի համար: Եթե հանցանք կատարողը պայմանավորվածի փոխարեն կատարում է ավելի ցածր վտանգավորություն ունեցող հանցանք` պայմանավորված օբյեկտի փոխարեն այլ օբյեկտի վնաս պատճառելով, ապա մյուս հանցակիցները ենթակա են քրեական պատասխանատվության իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության նախապատրաստության համար. 5. Եթե հանցանք կատարողը պայմանավորվածի փոխարեն վնաս է պատճառում այլ օբյեկտի, ապա մյուս հանցակիցները ենթակա են պատասխանատվության իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության նախապատրաստության համար: Պայմանավորվածի փոխարեն մեկ այլ օբյեկտի վնաս պատճառելու դեպքում մյուս հանցակիցները ենթակա են պատասխանատվության իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությանը հանցակցելու համար, եթե կատարողի արարքն ավելի ծանր հանցագործություն է, և հանցակիցների դիտավորության մեջ ընդգրկված հանցանքը դրա բաղկացուցիչ մասն է ու կլանվում է կատարողի հանցագործությամբ: |