FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  271

Կենսապահովման նվազագույն զամբյուղի մեջ մտնող ապրանքները ապրանքային շուկայից հանելը.
1. Կենսապահովման նվազագույն զամբյուղի մեջ մտնող ապրանքն ապրանքային շուկայից, այդ թվում՝ առևտրի օբյեկտներից կամ առևտրի իրականացման վայրերից այդ ապրանքն արտադրողի, մատակարարողի, իրացնողի կամ ներմուծողի կողմից հանելը՝ գների բարձրացում առաջացնելու նպատակով՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
    1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
    2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ 3) ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի ժամանակ՝ պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: