FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  90.3

Սնանկության վարույթում էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացվող գործողությունների առանձնահատկությունները. 1․ Էլեկտրոնային համակարգի միջոցով պարտատերերի ժողովը հրավիրվում և անցկացվում է էլեկտրոնային համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համահունչ եղանակով։ Պարտատերերի ժողովը կարող է անցկացվել էլեկտրոնային համակարգի միջոցով, եթե ժողովին մասնակցելու իրավասություն ունեցող բոլոր անձինք հանդիսանում են էլեկտրոնային համակարգն օգտագործողներ։ Անկախ ժողովի անցկացման եղանակից (առկա կամ հեռավար)՝ ժողովի հրավիրման մասին ծանուցումն էլեկտրոնային համակարգն օգտագործողներին կարող է ուղարկվել էլեկտրոնային համակարգի միջոցով։ 2․ Էլեկտրոնային համակարգի միջոցով պարտատերերի խորհրդի նիստերը հրավիրվում և անցկացվում են պարտատերերի ժողովի հրավիրման և անցկացման՝ էլեկտրոնային համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համահունչ եղանակով։ 3․ Եթե պարտապանը, պարտատերերը, ինչպես նաև սնանկության վարույթով շահագրգիռ այլ անձինք էլեկտրոնային համակարգն օգտագործող անձինք են, ապա կառավարիչը սույն օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնում է էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համահունչ եղանակով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։ 4․ Եթե պարտապանը, պարտատերը կամ սնանկության վարույթով շահագրգիռ այլ անձը էլեկտրոնային համակարգն օգտագործող անձ չէ, ապա սնանկության վարույթում նրան հասցեագրված դատավարական և այլ փաստաթղթերն ուղարկվում են սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով։