Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 15 Կիբեռմիջադեպերի գրանցամատյանը. 1. Կիբեռմիջադեպերի գրանցամատյանը Ինքնավար մարմնի կողմից վարվող տվյալների շտեմարան է, որտեղ մուտքագրվում են կիբեռմիջադեպերը նկարագրող տվյալներ՝ դրանք գրանցելու, կանխարգելելու, լուծելու, ծանուցումներ ուղարկելու, վերահսկողական և մշտադիտարկման, ինչպես նաև սույն օրենքից բխող այլ գործառույթներ իրականացնելու համար. 2. Կիբեռմիջադեպերի գրանցամատյանում ստացվող, վերլուծվող և տրամադրվող տվյալները դասակարգվում և դրանց գաղտնիության աստիճանը որոշվում են օրենքով սահմանված կարգով: Գրանցամատյանի մուտքը սահմանափակված է, և դրանում պահվող տվյալները նախատեսված են ներքին օգտագործման համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Կիբեռմիջադեպերի գրանցամատյանի տեղեկությունները կարող են օգտագործվել միայն սույն օրենքով սահմանված նպատակներով. 3. Ինքնավար մարմնի աշխատակիցները, որոնց հասանելի են կիբեռմիջադեպերի գրանցամատյանում ստացվող, վերլուծվող և տրամադրվող տվյալները, պահպանում են այդ տվյալների գաղտնիությունն իրենց պարտականությունների կատարման ընթացքում և դրանց դադարումից հետո, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում տվյալների անօրինական հրապարակման կամ երրորդ անձի փոխանցման համար: |