FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  72

Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործման արգելումը.
1. Սույն գլխի իմաստով ինսայդեր է համարվում յուրաքանչյուր անձ, որը կրիպտոակտիվներ թողարկողի կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձի կանոնադրական կապիտալում իր մասնակցության, կառավարման որևէ մարմնում իր անդամության, պաշտոնի կամ այլ պարտականությունների կատարման կամ ծառայությունների մատուցման կապակցությամբ տիրապետում է ներքին տեղեկությունների.
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անձն իրավաբանական անձ է, ապա ֆիզիկական անձը, որը մասնակցում է նշված իրավաբանական անձի համար գործարքների կնքման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին, նույնպես հանդիսանում է ինսայդեր.
3. Ինսայդեր է համարվում նաև ներքին տեղեկության տիրապետող, այդ թվում՝ հանցագործության հետևանքով ձեռք բերված ներքին տեղեկության տիրապետող ցանկացած այլ անձ, որը ողջամիտ ուշադրություն գործադրելու դեպքում կարող էր տեղյակ լինել, որ այդ տեղեկությունը հանդիսանում է ներքին տեղեկություն.
4. Յուրաքանչյուր անձ, որը ծանոթանում է ներքին տեղեկությանը, որի աղբյուրն ակնհայտորեն մեկ կամ ավելի ինսայդեր է, նույնպես համարվում է ինսայդեր.
5. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումն առկա է, եթե ինսայդերը՝
    1) ներքին տեղեկությունների հիման վրա իր կամ այլ անձի հաշվին ուղղակիորեն կամ անուղղակիորեն գնում կամ վաճառում է կամ փորձում է գնել կամ վաճառել կրիպտոակտիվ կամ չեղարկում կամ փոփոխում է կրիպտոակտիվի առք ու վաճառքի հանձնարարականն ինսայդեր դառնալուց հետո.
    2) բացահայտում է ներքին տեղեկությունն այլ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ նման բացահայտումը կապված է ընթացիկ գործառույթների իրականացման կամ պաշտոնական պարտականությունների կատարման հետ.
    3) ներքին տեղեկության հիման վրա խորհուրդ է տալիս կամ այլ կերպ ուղղորդում է այլ անձանց գնել կամ վաճառել կրիպտոակտիվ կամ չեղարկել կամ փոփոխել կրիպտոակտիվի առք ու վաճառքի հանձնարարականը: Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործում է համարվում նաև այն դեպքը, երբ անձն իր կամ այլ անձի հաշվին կրիպտոակտիվի առք ու վաճառքի հանձնարարականն ինսայդեր դառնալուց հետո չեղարկում կամ փոփոխում է: