Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 20 Հանցագործության հատուկ սուբյեկտը. 1. Հանցագործության հատուկ սուբյեկտը հանցանք կատարած այն անձն է, որը, բացի ընդհանուր սուբյեկտի հատկանիշներից, օժտված է սույն օրենսգրքի Հատուկ մասով սահմանված լրացուցիչ հատկանիշներով, որոնք հիմք են տալիս նրան քրեական պատասխանատվության ենթարկելու սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված համապատասխան հանցագործության համար. 2. Եթե անձն իր կամ այլ անձի ապօրինի արարքի հետևանքով է անհիմն հատուկ սուբյեկտի կարգավիճակ ստացել և կատարել է հատուկ սուբյեկտով հանցանքը, ապա ենթակա է քրեական պատասխանատվության հատուկ սուբյեկտով հանցագործության համար, բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի. 3. Եթե սույն օրենսգրքի Հատուկ մասի հատուկ սուբյեկտով հանցագործության օբյեկտիվ կողմը կատարել է հատուկ սուբյեկտի հատկանիշներով չօժտված անձը, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված այն հանցագործության համար, որի հատկանիշներն առկա են նրա արարքում. 4. Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության հատուկ սուբյեկտով հանցագործության համար, եթե հատուկ սուբյեկտի հատկանիշներով օժտված է եղել նախքան հանցանքի կատարումը, սակայն հանցանքի կատարման պահին այդ հատկանիշները բացակայել են: |