FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ

article  5

Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը դեղերի շրջանառության պետական կարգավորման բնագավառում.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեղերի շրջանառության պետական կարգավորման նպատակով՝
    1) մշակում և իրականացնում է դեղերի շրջանառության ոլորտում պետական քաղաքականությունը.
    2) ընդունում է դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող իրավական ակտեր.
    3) ապահովում է դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը.
    4) տրամադրում է բնակչությանը հիմնական դեղերով ապահովելու համար պետական երաշխիքներ.
    5) իրականացնում է միջազգային համագործակցություն.
    6) իրականացնում է սույն օրենքով և այլ օրենքներով իրեն վերապահված գործառույթներ: