Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 171 Վճռաբեկ դատարանի որոշումը. 1. Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են` 1) գործի համարը և որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, որոշումը կայացրած վճռաբեկ դատարանի կազմը. 2) վճռաբեկ բողոք բերած անձի անունը (անվանումը). 3) գործը քննած վերաքննիչ վարչական դատարանի անվանումը, գործի համարը, որոշում կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, որոշում կայացրած դատավորի (դատավորների) անունը, ազգանունը. 4) բողոքարկվող դատական ակտի էության համառոտ շարադրանքը, դատավարության մասնակիցների անունները (անվանումները). 5) հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի իրավաչափությունը որոշելու հարցը. 6) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության հիմնավորումը. 7) օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտեր, որոնցով ղեկավարվել է վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիս. 8) դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հիմնավորումներին կամ եզրահանգումներին. 9) վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով վճռաբեկ դատարանի եզրահանգումները. 2. Վճռաբեկ դատարանը, պարզելով, որ վերաքննիչ դատարանի թույլ տված իրավունքի նորմերի խախտումները չեն հանգեցնում դատական ակտի բեկանմանը, պետք է այդ մասին նշի իր որոշման մեջ. 3. Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի օրենքի միատեսակ կիրառումը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստի իրավունքի զարգացմանը։ |