Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ article 5 Հանրային խորհրդի կազմավորումը և գործունեության ժամկետը. 1. Հերթական Հանրային խորհրդի կազմավորումն սկսվում է ոչ ուշ, քան Ազգային ժողովի հերթական ընտրությանը հաջորդող Կառավարության կազմավորումից հետո՝ 30-օրյա ժամկետում. 2. Հանրային խորհուրդը կազմավորվում է հետևյալ կարգով. 1) 15 անդամ նշանակվում է Կառավարության կողմից. 2) 15 անդամ ընտրվում է սույն հոդվածի 4-րդ մասում նշված կառույցների ներկայացրած թեկնածություններից (մշտական հանձնաժողովների նախագահներ). 3) 15 անդամ ընտրվում է սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգով նշանակված կամ ընտրված անդամների կողմից. 3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում վարչապետը՝ նրանց համաձայնությամբ, Կառավարությանն է առաջարկում Հանրային խորհրդի 15 անդամների թեկնածությունները: Կառավարությունը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո իր առաջիկա նիստում քննարկման է դնում Հանրային խորհրդի՝ սույն մասով նախատեսված անդամների նշանակման հարցը. 4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով Հանրային խորհրդի անդամների նշանակումից հետո վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումը Հանրային խորհրդի անդամների անունից անհապաղ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակում է հայտարարություն՝ հասցեագրված տեղական ինքնակառավարման մարմիններին, համապատասխան ոլորտների հասարակական կազմակերպություններին, հայրենակցական և ստեղծագործական միություններին, երիտասարդական և ուսանողական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, վետերանների միություններին, գիտակրթական կազմակերպություններին, սպառողների իրավունքների պաշտպանության, գործարարների և արդյունաբերողների միություններին, կրոնական կազմակերպություններին, սփյուռքի կառույցներին և քաղաքացիական հասարակության այլ կառույցներին՝ Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու նպատակով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ article 5 5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմակերպությունները սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հայտարարությունը տեղադրելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, կարող են գրավոր եղանակով վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանում ներկայացնել մշտական հանձնաժողովների անդամների իրենց թեկնածությունները՝ ներկայացնելով նաև նրանց գրավոր համաձայնությունը Հանրային խորհրդի անդամ նշանակվելու վերաբերյալ: Ներկայացված թեկնածուների և նրանց ներկայացրած կազմակերպությունների ցանկը թեկնածությունները ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, հրապարակվում է Կառավարության պաշտոնական համացանցային կայքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ article 5 11. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված որոշման ընդունման հաջորդ օրը Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված, որի մասին նույն օրը վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրում է վարչապետը և հրապարակում Կառավարության պաշտոնական համացանցային կայքում. 12. Հանրային խորհրդի գործունեության ժամկետն ավարտվում է Ազգային ժողովի հերթական ընտրությունից հետո կազմավորված Կառավարության վարչապետի կողմից սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու օրը. 13. Ազգային ժողովի լիազորությունների ժամկետում նոր Կառավարություն կազմավորվելու դեպքում այն իր կազմավորումից հետո՝ 30-օրյա ժամկետում, վարչապետի առաջարկության հիման վրա կարող է վաղաժամկետ դադարեցնել Կառավարության նշանակած անդամների գործունեությունը և նշանակել Հանրային խորհրդի նոր նախագահ և անդամներ. 14. Նոր կազմավորված Կառավարության կողմից սույն հոդվածի 13-րդ մասում նշված ժամկետում Կառավարության նշանակած առաջին 15 անդամների կազմի ոչ ավելի, քան կեսը փոխվելու դեպքում սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան ընտրված վերջին 15 անդամների կազմը մնում է անփոփոխ: Իսկ եթե Կառավարությունը, սույն մասին համապատասխան, փոխում է Կառավարության նշանակած առաջին 15 անդամների կազմի կեսից ավելիին, ապա այդ նոր կազմը երկրորդ 15 անդամների հետ համատեղ, սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան, իրականացնում է վերջին 15 անդամների նոր ընտրություն: Սույն մասով նախատեսված դեպքում նշանակված Հանրային խորհրդի նախագահը և անդամները պաշտոնավարում են մինչև Հանրային խորհրդի գործունեության ժամկետի ավարտը. 15. Հանրային խորհրդի՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նշանակված անդամների, ինչպես նաև Հանրային խորհրդի նախագահի գործունեության վաղաժամկետ դադարեցման հարց կարող է քննարկվել նրանց նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո, և նշված անդամներին նշանակած Կառավարության գործունեության ընթացքում ոչ ավելի, քան մեկ անգամ: Ընդ որում, եթե վաղաժամկետ դադարեցվում է միայն Հանրային խորհրդի նախագահի գործունեությունը, ապա նա շարունակում է իր գործունեությունը որպես Հանրային խորհրդի անդամ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ article 5 6. Վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումը, Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովների անդամների թեկնածությունները ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո՝ երեքշաբաթյա ժամկետում, կազմակերպում է մշտական հանձնաժողովների նախագահների գաղտնի քվեարկությամբ ընտրությունը, որը կատարում են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նշանակված անդամները: Ընտրությունը կարող է կայանալ, եթե դրան մասնակցում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նշանակված Հանրային խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Ընտրությունն իրականացվում է քվեաթերթիկում քվեարկություն կատարելու միջոցով: Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը՝ նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունում: Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ, իսկ դեմ քվեարկելիս որևէ նշում չի կատարում: Քվեարկության յուրաքանչյուր մասնակից կարող է կողմ քվեարկել առավելագույնը 15 թեկնածուի: Քվեարկության արդյունքներով ընտրված են համարվում առավել կողմ ձայներ ստացած 15 թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է վիճակահանություն: Մշտական հանձնաժողովների ընտրված նախագահների կազմը, որոնք ընտրվում են նաև որպես Հանրային խորհրդի անդամներ, անհապաղ ներկայացվում է վարչապետին և հրապարակվում է Կառավարության պաշտոնական համացանցային կայքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ article 5 7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով Հանրային խորհրդի մյուս 15 անդամների կազմը վարչապետին ներկայացնելուց հետո՝ 20-օրյա ժամկետում, Հանրային խորհրդի 30 անդամներից յուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության տարբեր ոլորտների մասնագետների հնարավորին չափ լայն ներկայացվածությունը Հանրային խորհրդում, կարող է առաջադրել Հանրային խորհրդի անդամի մեկական թեկնածու՝ մնացյալ 15 տեղերի համար ( թեկնածուների ընդհանուր թիվը չի կարող պակաս լինել 15-ից)՝ ստանալով նրանց գրավոր համաձայնությունը Հանրային խորհրդի անդամ նշանակվելու վերաբերյալ: Թեկնածուների վերաբերյալ տվյալները ներկայացվում են վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանում, իսկ թեկնածուների առաջադրումից հետո՝ եռօրյա ժամկետում, ներկայացված թեկնածուների ցանկը հրապարակվում է Կառավարության պաշտոնական համացանցային կայքում. 8. Ներկայացված թեկնածուների ցանկը Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վարչապետի աշխատակազմի՝ Հանրային խորհրդի քարտուղարությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումը կազմակերպում է սույն մասով առաջադրված անդամների ընտրությունը: Սույն մասով նախատեսած Հանրային խորհրդի անդամների ընտրությունը կատարում են սույն հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգով նշանակված և ընտրված անդամները: Ընտրությունը կարող է կայանալ, եթե դրան մասնակցում է արդեն իսկ նշանակված և ընտրված Հանրային խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Սույն մասով նախատեսված ընտրության և դրա արդյունքների ամփոփման նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգավորումները. 9. Հանրային խորհրդի 30 անդամներն անհապաղ վարչապետին են ներկայացնում սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան ընտրված 15 անձանց կազմը, որից հետո՝ եռօրյա ժամկետում, վարչապետը բոլոր 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացնում է Կառավարություն. 10. Կառավարությունն իր առաջիկա նիստում քննարկում է Հանրային խորհրդի նախագահ նշանակելու հարցը: |