Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 209 Քննչական գործողությունների կատարման հիմքերը. 1. Քննչական գործողություն կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դրա արդյունքում կարող է ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույց. 2. Բացառապես քննիչի որոշման հիման վրա են կատարվում՝ 1) դեպքի վայր հանդիսացող բնակարանում սկզբնական զննումը. 2) արտաշիրմումը. 3) խուզարկությունը, բացառությամբ բնակարանի խուզարկության, թվային խուզարկության և սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` անձնական խուզարկության. 4) առգրավումը, բացառությամբ բնակարանում կատարվող առգրավման, նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավման, էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների առգրավման, բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի և առարկաների առգրավման. 5) քննումը. 3. Բացառապես դատախազի թույլտվությամբ են կատարվում՝ 1) սույն օրենսգրքի 232-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տվյալներ պարունակող տեղեկատվության պահանջը. 2) պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի առգրավումը. 4. Բացառապես դատարանի որոշման հիման վրա են կատարվում՝ 1) բնակարանում խուզարկությունը և առգրավումը. 2) դեպքի վայր չհանդիսացող բնակարանում զննումը և դեպքի վայր հանդիսացող բնակարանում հետագա զննումը. 3) թվային խուզարկությունը. 4) նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավումը. 5) բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի և առարկաների առգրավումը. 6) էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների առգրավումը. 7) սույն օրենսգրքի 232-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված տվյալներ պարունակող տեղեկատվության պահանջը։ |