Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 106 Ապահովագրական գործակալների ռեգիստրից գործակալին հանելը կամ ռեգիստրում գրառումների փոփոխությունները. 1. Կենտրոնական բանկն ապահովագրական գործակալին հանում է ապահովագրական գործակալների ռեգիստրից կամ փոփոխություններ է մտցնում ապահովագրական գործակալների ռեգիստրում ապահովագրական գործակալի վերաբերյալ տեղեկատվության մեջ, եթե՝ 1) ապահովագրական գործակալը Կենտրոնական բանկին ներկայացրել է ապահովագրական գործակալների ռեգիստրից դուրս գալու մասին դիմում. 2) իրավաբանական անձ ապահովագրական գործակալը լուծարվել է, կամ անհատ ձեռնարկատեր ապահովագրական գործակալը մահացել է. 3) Ընկերության և ապահովագրական գործակալի միջև պայմանագրի գործողությունը դադարել է. 4) ապահովագրական գործակալը չունի սույն օրենքի 90-րդ հոդվածի 5-7-րդ մասերով նախատեսված պահանջների առկայությունը վկայող փաստաթղթեր. 5) ի հայտ են եկել սույն օրենքի 105-րդ հոդվածով սահմանված գործակալին ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառման մերժման հիմքերը. 6) ապահովագրական գործակալը կամ ապահովագրական գործակալի ղեկավարը խախտել է սույն օրենքի 102-րդ հոդվածով սահմանվող ապահովագրության պայմանագրի միջնորդության իրականացման նկատմամբ ներկայացվող պահանջները. 7) ապահովագրական գործակալը խախտել է սույն օրենքը կամ այլ իրավական ակտեր կամ ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների իրավունքներն ու օրինական շահերը բավարար չափով պաշտպանված չեն ապահովագրական գործակալի գործողություններից կամ անգործությունից առաջացող ռիսկերից. 8) ապահովագրական գործակալը չի կատարել Կենտրոնական բանկի հանձնարարականը. 2. Ընկերությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված հանգամանքները բացահայտելու դեպքում տեղեկացնում է այդ մասին Կենտրոնական բանկին երկու աշխատանքային օրվա ընթացքում. 3. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասով տեղեկությունները ստանալուց կամ բացահայտելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է ընդունում ապահովագրական գործակալին ապահովագրական գործակալների ռեգիստրից հանելու կամ ապահովագրական գործակալի տեղեկատվությունն ապահովագրական գործակալների ռեգիստրում փոփոխելու վերաբերյալ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 106 4. Ապահովագրական գործակալների ռեգիստրից հանելու մասին որոշումը կայացնելու պահից` եռօրյա ժամկետում, Կենտրոնական բանկը պարտավոր է ծանուցել դրա մասին ապահովագրական գործակալին: |