FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  8

Գրասենյակի կառուցվածքը և կանոնադրությունը.
1. Գրասենյակը օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական կառավարման և (կամ) պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ (այդ թվում՝ վերահսկողական, պետական ծառայությունների մատուցման) կամ ընդունում է արտաքին ներգործության ակտեր, ունի ինքնուրույն, հստակ ձևակերպված սպառիչ խնդիրներ և նպատակներ, պատասխանատու է այդ խնդիրների իրականացման համար.
2. Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Գրասենյակի ղեկավարն աշխատանքների կազմակերպման մասով կանոնադրությամբ սահմանված դեպքերում ընդունում է որոշումներ, ցուցումներ և տալիս է հանձնարարականներ.
3. Գրասենյակի ղեկավարը կարող է ունենալ տեղակալ: Գրասենյակի ղեկավարի տեղակալը համակարգում է աշխատանքներն իրեն հանձնարարված բնագավառներում և կատարում գրասենյակի ղեկավարի հանձնարարականները: Գրասենյակի ղեկավարի տեղակալը անմիջական ենթակա և հաշվետու է գրասենյակի ղեկավարին: Օրենքով կարող են սահմանվել գրասենյակի ղեկավարի՝ ենթակա և հաշվետու լինելու այլ պահանջներ.
4. Գրասենյակի անվանումը ներառում է հիմնական գործառույթը նկարագրող բառը կամ բառերը, ինչպես նաև գործունեության բնույթը բնորոշող բառ կամ բառեր: Օրենսդրությամբ սահմանված դեպքերում հիմնական գործառույթը նկարագրող բառերի հետ կարող է ներառվել միայն «գրասենյակ» բառը.
5. Գրասենյակն ունի կանոնադրություն.
6. Գրասենյակն ունի միայն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության շրջանակները գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է պետական մարմնի ղեկավարը՝ հաստատելով դրանց կանոնադրությունները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների վրա տարածվում են սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-3-րդ մասերով սահմանված պահանջները.
7. Գրասենյակը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք և անհատականացման միջոցներ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  8

8. Գրասենյակը իր իրավասությանը վերաբերող հարցերով դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
9. Գրասենյակի կանոնադրությունը ներառում է`
    1) անվանումը,
    2) գործունեության նպատակները, խնդիրներն ու գործառույթները,
    3) կառավարման և ղեկավարման լիազորությունները,
    4) կառուցվածքը.
10. Գրասենյակի կանոնադրությամբ կարող են սահմանվել նաև սույն օրենքին չհակասող այլ դրույթներ: