Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 Վտանգի վերլուծությունը և հսկման կրիտիկական կետերը. 1. Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ) համակարգը հիմնված է հետևյալ սկզբունքների և քայլերի վրա` 1) վտանգի վերլուծություն` հատկորոշվում է հավանական վտանգի աղբյուրը և գնահատվում դրա առկայության հավանականությունը, սահմանվում են վերահսկման միջոցները. 2) հսկման կրիտիկական կետերի հատկորոշում` որոշվում են այն կետերը, ընթացակարգերը կամ արտադրության փուլերը, որոնք ենթակա են վերահսկման` վտանգը կանխելու, վերացնելու կամ մինչև ընդունելի մակարդակը նվազեցնելու նպատակով. 3) յուրաքանչյուր կրիտիկական կետի համար կրիտիկական սահմանի հատկորոշում` հսկման յուրաքանչյուր կրիտիկական կետի համար որոշվում է կրիտիկական սահմանը, որի չափանիշներով հնարավոր է տարանջատել վտանգի աղբյուրի ընդունելի և անընդունելի մակարդակները, կամ որի պահպանումը երաշխավորում է, որ կրիտիկական կետը վերահսկվում է. 4) յուրաքանչյուր կրիտիկական կետի համար աուդիտի ընթացակարգերի սահմանում. 5) ուղղիչ գործողությունների ծրագրի սահմանում այն դեպքերի համար, երբ աուդիտի ընթացքում հայտնաբերվում է, որ տվյալ կրիտիկական կետը դուրս է եկել վերահսկողությունից (կրիտիկական կետի չափանիշներով վտանգի աղբյուրն անցել է ընդունելի մակարդակը). 6) պլանավորված պարբերականությամբ իրականացվող ստուգման ընթացակարգի սահմանում` հիմնավորվում է ՎՎՀԿԿ համակարգի գործողության արդյունավետությունը (գնահատումը), սահմանվում են ստուգման նպատակը, եղանակը, հաճախականությունը, ընթացակարգը, փորձաքննությունը և գնահատման այլ գործողություններ, ինչպես նաև դրանց կատարման պատասխանատուները. 7) ՎՎՀԿԿ համակարգի քայլերի և ընթացակարգերի փաստաթղթավորման և գրանցումների համակարգի ստեղծում. 2. ՎՎՀԿԿ համակարգը կիրառվում է սննդի արտադրության, վերամշակման և բաշխման փուլերում` նախնական արտադրության գործառնություններից հետո: |