Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 871 Տրանսպորտային առաքման պայմանագիր. 1. Տրանսպորտային առաքման պայմանագրով մի կողմը (առաքողը) պարտավորվում է վարձատրությամբ և մյուս կողմի (հաճախորդի` բեռն առաքողի կամ բեռն ստացողի) հաշվին կատարել կամ կազմակերպել տրանսպորտային առաքման պայմանագրով որոշված բեռի փոխադրման հետ կապված ծառայություններ: Տրանսպորտային առաքման պայմանագրով կարող են նախատեսվել առաքողի` իր կամ հաճախորդի ընտրած երթուղով և տրանսպորտով բեռի փոխադրումը կազմակերպելու, հաճախորդի կամ իր անունից բեռի փոխադրման պայմանագիր (պայմանագրեր) կնքելու, բեռն ուղարկելու և դրա ստանալն ապահովելու, ինչպես նաև բեռի փոխադրման հետ կապված այլ պարտականություններ. 2. Տրանսպորտային առաքման պայմանագրով` որպես լրացուցիչ ծառայություններ կարող է նախատեսվել բեռը տեղ հասցնելու հետ կապված այնպիսի անհրաժեշտ գործառնությունների իրականացում, ինչպիսիք են արտահանման կամ ներմուծման համար պահանջվող փաստաթղթեր ստանալը, մաքսային և այլ փաստաթղթեր ձևակերպելը, բեռի քանակն ու վիճակն ստուգելը, այն բեռնելը և բեռնաթափելը, հաճախորդից գանձվող տուրքերն ու այլ ծախսեր վճարելը, բեռ պահպանելը, նշանակված վայրում բեռ ստանալը, ինչպես նաև պայմանագրով նախատեսված այլ գործառնություններ և ծառայություններ կատարելը. 3. Սույն գլխի կանոնները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ, պայմանագրին համապատասխան, առաքողի պարտականությունները կատարում է փոխադրողը. 4. Տրանսպորտային առաքման պայմանագրի կատարման պայմանները որոշվում են կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ տրանսպորտային առաքման մասին օրենքով, այլ օրենքներով կամ այլ իրավական ակտերով: |