FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  28

Պրոբացիայի ծառայության գործառույթները պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման ոլորտում.
1. Պրոբացիայի ծառայությունն իր մոտ հաշվառված պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման նպատակով մշակում և իրականացնում է համապատասխան աշխատանքի և սոցիալական ապահովությանը, մշակութային, կրթական, մասնագիտական վերապատրաստմանը և վերաորակավորմանը, սպորտային, առողջապահական, հոգեբանական, վարքաբանական, զբաղվածությանն ուղղված միջոցառումներ և ծրագրեր.
2. Պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող վերասոցիալականացման միջոցառումների նպատակը սոցիալական վերականգնման կարճաժամկետ կամ երկարաժամկետ աշխատանքների և ուսումնական ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումն է, ինչպես նաև ոգելից խմիչքներ (ալկոհոլ), թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր գործածելու դեմ պայքարի ոլորտում հատուկ ծրագրերի իրականացումը.
3. Պրոբացիայի յուրաքանչյուր շահառուի վերաբերյալ ռիսկերի և կարիքների գնահատման հիման վրա կազմվում է վերասոցիալականացման միջոցառումների առանձին ծրագիր՝ հաշվի առնելով պրոբացիայի շահառուի անձի առանձնահատկությունները.
4. Քրեական վարույթի մինչդատական փուլում պրոբացիայի շահառուի նկատմամբ վերասոցիալականացման միջոցառումները կարող են իրականացվել միայն նրա համաձայնության դեպքում.
5. Վերասոցիալականացման միջոցառումների մշակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: