FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  58

Քվեարկության խցիկները.
1. Քվեարկության համար հատկացվում են խցիկներ` յուրաքանչյուր 600 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ խցիկ.
2. Քվեարկության խցիկը պատրաստվում է այնպես, որ ընտրողը կարողանա քվեարկության սենյակում գտնվող անձանցից գաղտնի քվեարկել, ունենա բավարար լուսավորվածություն, տեղադրված լինի գրիչ (բացառությամբ Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների դեպքում), չօգտագործված քվեաթերթիկների արկղ՝ յուրաքանչյուր կուսակցության համար առանձին քվեաթերթիկներով քվեարկության անցկացման ժամանակ.
3. Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորությամբ և այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով, և բացառվի թիկունքում մարդկանց տեղաշարժը, ինչպես նաև ընտրողի ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության ցանկացած հնարավորություն.
4. Քվեարկության խցիկի ձևը պետք է հնարավորություն ընձեռի հաշմանդամություն, ինչպես նաև տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողներին անխոչընդոտ իրականացնելու իրենց ընտրելու իրավունքը՝ պահպանելով քվեարկության գաղտնիությունը.
5. Ընտրությունների ժամանակ տեսողության խնդիրներ ունեցող անձանց կողմից ինքնուրույն քվեարկելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովներն ապահովվում են լրացուցիչ միջոցներով (բրայլյան կաղապարներով և այլն), իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ՝ նաև խոշորացույցներով։ Լրացուցիչ միջոցների ձեռքբերումը (այդ թվում՝ բրայլյան կաղապարների տպագրությունը ու խոշորացույցների ձեռքբերումը) ապահովում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։