FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  53

Հաշվեքննիչ պալատի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը.
1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից չի անցել վեց ամսից ավելի՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանը, ընդ որում՝ նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին.
2. Տույժերը ձևակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ.
3. Կարգապահական տույժի մասին Հաշվեքննիչ պալատի ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` երկօրյա ժամկետում.
4. Եթե կարգապահական տույժ նշանակվելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, Հաշվեքննիչ պալատի ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա.
5. Հաշվեքննիչ պալատի ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա: Ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը սահմանում է Հաշվեքննիչ պալատը.
6. Հաշվեքննիչ պալատի ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարան: