Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11.8 ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցման դեպքերը. 1. ՇՄԶ հավաստագրի գործողությունը կարող է կասեցվել` 1) մասնագետի կողմից սույն օրենքով նախատեսված՝ մասնագետների գրանցամատյաններում ամրագրված իր տվյալների փոփոխությունների մասին տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին 15-օրյա ժամկետում կապի միջոցներով չհայտնելու կամ այդ փաստաթղթերը քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմին չներկայացնելու դեպքում (բացառությամբ գործող տվյալների բազաներից ինքնաշխատ եղանակով տվյալների թարմացման դեպքերի). 2) եթե ՇՄԶ հավաստագրման ենթակա գործունեության իրականացման ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներն ու պայմանները՝ ա. խախտելը անմիջական վտանգ կամ ռիսկ է պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար, բ. երկու և ավելի անգամ խախտել է պատասխանատու մասնագետը. 3) պատասխանատվության ենթարկվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, արձանագրված խախտումը պատասխանատու մասնագետի կողմից չվերացվելու դեպքում. 4) օրենքով սահմանված վերահսկողություն և հսկողություն իրականացնող անձանց կողմից օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը պատասխանատու մասնագետի կողմից խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացվելու դեպքում. 5) մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ պատասխանատու մասնագետի կողմից էթիկայի կանոնները խախտելու դեպքում. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված դեպքերում ՇՄԶ հավաստագրի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը, իսկ 5-րդ կետով նախատեսված դեպքում ՇՄԶ հավաստագրի գործողությունը կասեցվում է վեց ամիս ժամկետով. 3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով ՇՄԶ հավաստագրի գործողությունը կասեցվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի որոշմամբ, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ: |