Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ article 4.3 Կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը և ղեկավար պաշտոններ զբաղեցնելը. 1. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով կազմակերպչի կանոնադրական կապիտալում կարող են նշանակալից մասնակցություն ձեռք բերել միայն լիազոր մարմնում սույն օրենքի 4.1-ին հոդվածով նախատեսված արգելքների բացակայության ստուգում անցնելուց հետո` լիազոր մարմնի դրական եզրակացության հիման վրա. 2. Անձը ղեկավար պաշտոնում նշանակվելուց հետո պարտավոր է եռամսյա ժամկետում անցնել սույն օրենքի 4.1-ին հոդվածով նախատեսված արգելքների բացակայության ստուգում և ստանալ լիազոր մարմնի դրական եզրակացությունը. 3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ստուգում անցնելու համար կազմակերպչի միջնորդությամբ անձը լիազոր մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ձևով տեղեկություններ և փաստաթղթեր. 4. Լիազոր մարմինը սույն հոդվածով սահմանված կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քննում է դրանք: Լիազոր մարմնի կողմից մեկամսյա ժամկետում բացասական եզրակացություն չտրամադրվելու կամ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ստուգման ժամկետը չերկարաձգվելու դեպքում դրական եզրակացությունը համարվում է տրված: Սույն մասով սահմանված ժամկետը լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս մեկ ամիս ժամկետով, եթե ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացվում է կազմակերպիչը. 5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ստուգման արդյունքում լիազոր մարմինը տալիս է բացասական եզրակացություն, եթե առկա են սույն օրենքի 4.1-ին հոդվածով նախատեսված հիմքերը, կամ լիազոր մարմինն ունի հիմնավոր կասկածներ, որ կանոնադրական կապիտալում մասնակցության համար նախատեսված դրամական միջոցները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով: Սույն մասով սահմանված մերժման որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով: |