FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  172

Ներդրումային առաջարկությունները.
1. Սույն օրենքի իմաստով ներդրումային առաջարկություն է համարվում արժեթղթերում ներդրումների որոշակի ռազմավարություն ընտրելու խորհուրդ կամ առաջարկ պարունակող գրավոր կամ բանավոր հետազոտությունը կամ այլ տեղեկատվությունը, որն իրականացվում է հրապարակման կամ այլ միջոցներով հանրությանը կամ անձանց անորոշ շրջանակին հայտնի դարձնելու նպատակով.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հետազոտությունը կամ այլ տեղեկատվությունը ներառում է՝
    1) անկախ վերլուծաբանի, ներդրումային ծառայություններ մատուցող անձի, որպես հիմնական գործունեություն ներդրումային առաջարկություններ տրամադրող անձանց, ինչպես նաև դրանց աշխատակիցների կամ լիազորված անձանց կողմից կազմվող տեղեկատվությունը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պարունակում է ներդրումային առաջարկություն՝ կոնկրետ արժեթղթի կամ դրա թողարկողի վերաբերյալ.
    2) սույն մասի 1-ին կետում չնշված անձանց կողմից կազմվող տեղեկատվությունը, որը պարունակում է կոնկրետ արժեթղթի գծով ներդրումային որոշում կայացնելու խորհուրդ և արտահայտվում է, մասնավորապես, «գնել», «վաճառել», «պահել» կամ նույնաբովանդակ այլ բառերով և դրանց հոլովաձևերով.
3. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել մանրամասն պահանջներ ներդրումային առաջարկություններ կազմող և տարածող անձանց, ներդրումային առաջարկությունների կազմման և տարածման, ներդրումային առաջարկություններում ներառվող տեղեկությունների նկատմամբ: