FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  310

Բռնագրավման մասին որոշման կատարումն իրականացնող մարմինները. Եթե վարչական իրավախախտման համար սույն օրենսգրքով նախատեսված է վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում, ապա այն ենթակա է առգրավման: Առգրավում կատարելու մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը տրվում է վարչական իրավախախտում կատարած անձին: Արձանագրությունը ստորագրվում է այն կազմող անձի և վարչական իրավախախտում կատարած անձի կողմից: Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան առգրավելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, իսկ սույն օրենսգրքի 123.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 140-րդ հոդվածի 5-րդ մասով, 162-րդ հոդվածով, 169.16-րդ հոդվածի 3-րդ և 18-րդ մասերով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում օրենքով սահմանված ժամկետում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ վարչական կամ դատական կարգով բողոք չներկայացնելու, իսկ բողոքարկման դեպքում բողոքի մերժումից հետո՝ երեսնօրյա ժամկետում, համապատասխան մարմինը դիմում է դատարան առգրավված առարկան բռնագրավելու պահանջով, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան դատարան դիմելու պահին այլևս գոյություն չունի։ Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան ենթակա է առգրավման հետևյալ մարմինների կողմից` շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարաններին առընթեր դատական կատարածուները` սույն օրենսգրքի 147 հոդվածի երկրորդ մասով, 162, 1741 հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում. ոստիկանության մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 123.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 140-րդ հոդվածի 5-րդ մասով, 165, 173, 186, 190 հոդվածներով, 191 հոդվածի երկրորդ մասով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում. որսի կանոնների պահպանման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինների` դրա համար լիազորված անձինք սույն օրենսգրքի 88 և 168 հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  310

այն ձեռնարկությունների և կազմակերպությունների` դրա համար լիազորված անձինք, որոնց վրա դրված է բռնագրավված մուշտակամորթ գիշակեր գազանների և այդ կենդանիների մորթիների ընդունումը, ֆինանսական մարմնի ներկայացուցչի և պետական անասնաբուժական հսկողության ներկայացուցչի հետ համատեղ` սույն օրենսգրքի 171 հոդվածով նախատեսված իրավախախտում կատարվելու դեպքում. մաքսային մարմինների` դրա համար լիազորված անձինք` «Մաքսային կարգավորման մասին» օրենքով, ինչպես նաև սույն օրենսգրքի 169․34-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում. էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասով և 1042. հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում. օդային տրանսպորտի մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 118 հոդվածով, 119 հոդվածի երկրորդ մասով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում. ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 158-րդ հոդվածի երկրորդ մասով, 1897, 1898 հոդվածներով նախատեսված իրավախախտում կատարվելու դեպքում. հարկային մարմնի` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 169․34-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում. գեոդեզիայի և քարտեզագրման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ սույն օրենսգրքի 95.6-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում. տեղական ինքնակառավարման մարմինների՝ դրա համար լիազորված անձինք՝ սույն օրենսգրքի 162-րդ և 169.16-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում։