FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  2112

Ներքին աուդիտի ստորաբաժանումը.
1. Ներքին աուդիտի ստորաբաժանման (այսուհետ՝ ներքին աուդիտ) ղեկավարը և անդամները նշանակվում են բանկի խորհրդի կողմից: Ներքին աուդիտի անդամ չեն կարող լինել բանկի կառավարման մարմինների անդամները, այլ ղեկավարներ ու աշխատակիցներ, ինչպես նաև գործադիր մարմնի անդամների հետ փոխկապակցված անձինք: Ներքին աուդիտի ղեկավարը և անդամները պարտավոր են պահպանել բանկի աշխատակիցների համար սահմանված աշխատանքային կարգապահությունը.
2. Բանկի ներքին աուդիտը բանկի խորհրդի հաստատած կանոնակարգի համաձայն՝
    ա) անկախ գնահատական է տալիս բանկի ներքին հսկողության, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգերի, բանկի կառավարման համակարգի և գործընթացների որակի, համարժեքության և արդյունավետության վերաբերյալ.
    գ) եզրակացություններ և առաջարկություններ է տալիս բանկի խորհրդի ներկայացրած, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ առաջադրված հարցերի վերաբերյալ: Ներքին աուդիտի իրավասություններին վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել բանկի կառավարման մարմինների կամ այլ անձանց լուծմանը.
3. Ներքին աուդիտի ղեկավարը խորհրդին և գործադիր տնօրենին (տնօրինությանն) է ներկայացնում հետևյալ հաշվետվությունները՝
    ա) հերթական՝ տարեկան ծրագրով սահմանված ստուգումների արդյունքների մասին.
    բ) արտահերթ, եթե բացահայտվել են ներքին աուդիտի հիմնավորված կարծիքով էական խախտումներ, ընդ որում, եթե խախտումները հետևանք են գործադիր տնօրենի (տնօրինության) կամ խորհրդի գործողությունների կամ անգործության, ապա հաշվետվությունը ներկայացվում է անմիջապես խորհրդի նախագահին: Սույն մասով նախատեսված դեպքերում հաշվետվությունները ներկայացվում են խախտումը հայտնաբերելուց առավելագույնը երկու աշխատանքային օրվա ընթացքում: Ներքին աուդիտն օրենքների, այլ իրավական ակտերի խախտումներ բացահայտելու դեպքում պարտավոր է դրանք ներկայացնել բանկի խորհրդին՝ միաժամանակ առաջարկելով այդ խախտումների վերացման և ապագայում չկրկնման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումներ.
4. Բանկերում վերստուգիչ հանձնաժողով չի ստեղծվում: