Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 164 «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման և այդ մաքսային ընթացակարգին համապատասխան դրանց օգտագործման պայմանները. 1. Ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմաններն են՝ 1) անդամ պետությունների լիազորված մարմնի կողմից տրված և սույն Օրենսգրքի 168-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները պարունակող՝ Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթի առկայությունը: Որպես այդպիսի փաստաթուղթ կարող է օգտագործվել ապրանքների հայտարարագիրը, եթե «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի կիրառման նպատակը ապրանքների վերանորոգումն է, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ դեպքերում. 2) «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները մաքսային մարմինների կողմից նույնականացնելու հնարավորությունը՝ դրանց վերամշակման արդյունքներում՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 172-րդ հոդվածին համապատասխան այդպիսի օտարերկրյա ապրանքները համարժեք ապրանքներով փոխարինելու դեպքերի. 3) արգելքների և սահմանափակումների պահպանումը՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան. 2. «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմաններն են՝ 1) «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության սահմանված ժամկետը պահպանելը. 2) «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կապված գործողություններ կատարելու դեպքում սույն Օրենսգրքի 166-րդ հոդվածի դրույթները պահպանելը. 3) «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթում նշված անձանց մոտ գտնվելը և այդ անձանց կողմից ապրանքների վերամշակման գործողությունների կատարման համար այդպիսի ապրանքներն օգտագործելը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 164 3. Սույն գլխի կիրառման նպատակներով «վերամշակման արդյունքներում օտարերկրյա ապրանքների նույնականացում մաքսային մարմնի կողմից» նշանակում է սույն Օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված եղանակներից մեկով այն փաստի սահմանումը, որ վերամշակման արդյունքներ ստանալու նպատակով Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման գործողությունների են ենթարկվել հենց այն ապրանքները, որոնք ձևակերպվել են «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով: |