Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 28 Փրկարարական կոչումը վերականգնելը. 1. Նախկին փրկարարական կոչումը վերականգնում է փրկարարական կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը` կոչումից զրկված անձանց դատվածության մարման կամ վերացման դեպքերում. 2. Փրկարարական կոչումը վերականգնելու վերաբերյալ զեկուցագրերը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստացիոն հանձնաժողովը քննարկում է ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում: Դրական հիմքերի առկայության դեպքում հանձնաժողովը նախապատրաստում է փրկարարական կոչումը վերականգնելու վերաբերյալ միջնորդագիր, որին ընթացք է տրվում կոչում շնորհելու ներկայացման համար սահմանված կարգով. 3. Անօրինական դատապարտված քաղաքացիների նախկին փրկարարական կոչումը վերականգնվում է փրկարարական կոչումից զրկվելու օրվանից` արդարացման դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո: |