Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ article 12 Կառավարության լիազորությունները հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հոգեբուժական օգնության և սպասարկման և սոցիալական պաշտպանության ոլորտում. 1. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հոգեբուժական օգնությունը և սպասարկումը, սոցիալական պաշտպանությունն ապահովելու նպատակով Կառավարությունը` 1) ստեղծում է հիվանդանոցային և արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մեծահասակների և երեխաների համար․ 2) ապահովում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հանրակրթական և մասնագիտական ուսուցումը. 3) ստեղծում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բուժական-արտադրական ուղղվածության կազմակերպություններ, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային թերապիայի, նոր մասնագիտությունների տիրապետման և զբաղվածության ապահովման համար միջոցներ է ձեռնարկում աշխատանքի հարմարեցված պայմաններով աշխատատեղեր կամ հատուկ արտադրամասեր ստեղծելու ուղղությամբ. 4) ստեղծում է կացարաններ սոցիալական կապերը կորցրած հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց համար. 5) սահմանում է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները: |