FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  32

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի գործադրման հիմքերը, պայմանները և սահմանները.
1. Ծառայողը, որպես բացառիկ միջոց, գործադրում է ֆիզիկական ուժ (հարկադրանք), հատուկ միջոցներ և զենք` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, և եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել.
2. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման ընտրությունը կատարելիս Ծառայողն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտողի անձից.
3. Ծառայողը պարտավոր է անցնել հատուկ ուսուցում, ինչպես նաև անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու՝ իր պիտանիությունը որոշող ստուգումներ.
4. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելիս Ծառայողը պարտավոր է`
    1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում անձանց կյանքի կամ առողջության համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է.
    2) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն՝ բժշկական կազմակերպություններին անհապաղ հայտնելով մարմնական վնասվածքների ու մահվան բոլոր դեպքերի մասին.
    3) ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման դեպքերում անմիջապես զեկուցել վերադասության կարգով, իսկ դրանց գործադրման հետևանքով տուժածների առկայության դեպքում անհապաղ հայտնել ոստիկանությանը.
5. Արգելվում է զենք կամ հատուկ միջոցներ գործադրել հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցողների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և Ծառայողի կյանքին կամ առողջությանը սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի, ինչպես նաև մարդկանց զգալի կուտակումների ժամանակ, երբ զենքի գործադրումից կարող են տուժել այլ անձինք.
6. Անձնական պաշտպանության ապահովման համար Ծառայողն իրավունք ունի օգտագործելու սաղավարտ, հակագազ և անձնական պաշտպանության այլ միջոցներ: