FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ. Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմը բաղկացած է փրկարարական ծառայողներից և քաղաքացիական անձնակազմից: Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողներին շնորհվում են փրկարարական կոչումներ` «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողները կրում են փրկարարական ծառայության համազգեստ, փրկարարական կոչումներ և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների տարբերանշաններ, ինչպես նաև միջազգային տարբերանշաններ և կրում են զենք: Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներում փրկարարական ծառայությունն ու քաղաքացիական անձնակազմի գործունեությունը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական և քաղաքացիական ծառայողներին տրվում է անձն ու կարգավիճակը հաստատող վկայական: Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների տարբերանշանների, ծառայողների անձն ու կարգավիճակը հաստատող վկայականների ձևերը հաստատում է Լիազոր մարմնի ղեկավարը: