FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը.
1. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը (այսուհետ` փաստաբանների պալատ) սույն օրենքի հիման վրա ստեղծված փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Փաստաբանների պալատն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով գրանցվելու պահից.
2. Փաստաբանների պալատի խնդիրներն են`
    1) պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում.
    2) կազմակերպել փաստաբանների արտոնագրման գործընթացը.
    3) կազմակերպել փաստաբանի ունկնդիրների մասնագիտական ուսուցումը և փաստաբանների վերապատրաստումը.
    4) վերահսկողություն իրականացնել իր անդամների կողմից սույն օրենքի, փաստաբանների պալատի կանոնադրության և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջների պահպանման, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ.
    5) միջոցներ ձեռնարկել փաստաբանության հեղինակության բարձրացման ուղղությամբ.
    6) սույն օրենքով նախատեսված դեպքերում յուրաքանչյուրի համար հավասարապես ապահովել մատչելի և արդյունավետ անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրականացումը.
    7) նպաստել հանրային իրավագիտակցության և իրավական մշակույթի բարձրացմանը.
3. Փաստաբանների պալատը կարող է համագործակցել այլ երկրների փաստաբանական կառույցների, միջազգային և այլ կազմակերպությունների հետ.
4. Փաստաբանների պալատը կարող է անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայելու է սույն հոդվածով նախատեսված խնդիրների իրականացմանը: Փաստաբանների պալատն իրավունք ունի անձամբ զբաղվելու միայն իր կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով: