FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  32.1

Կատարողական վարույթները միացնելը և առանձնացնելը.
1. Կատարողական գործողությունների առավել արդյունավետ կատարման նպատակով միմյանց հետ փոխկապակցված կամ կատարողական վարույթի մասնակիցների լրիվ կամ մասնակի համընկնող կազմ ունեցող մի քանի կատարողական վարույթներ կարող են միացվել մեկ վարույթում, կամ մեկ կատարողական վարույթից կարող են առանձնացվել առանձին պահանջներով վարույթներ.
2. Կատարողական վարույթների միացման և առանձնացման մասին որոշումն ընդունում է՝
    1) հարկադիր կատարման ծառայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի ղեկավարը, եթե միացվում են տվյալ ստորաբաժանումում իրականացվող կատարողական վարույթներ, կամ եթե առանձնացվող կատարողական վարույթները ենթակա են իրականացման տվյալ ստորաբաժանումում.
    2) գլխավոր հարկադիր կատարողը, եթե միացվում են հարկադիր կատարման ծառայության տարբեր ստորաբաժանումներում իրականացվող կատարողական վարույթներ, կամ եթե առանձնացվող կատարողական վարույթը ենթակա է փոխանցման հարկադիր կատարման ծառայության մեկ այլ ստորաբաժանում: