FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16

Կենսական նշանակության ոլորտները և դրանցում շահագործվող կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքները.
1. Կենսական նշանակության ոլորտում շահագործվող կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների նույնականացման չափանիշները հաստատում է Կառավարությունը, որոնց մշակման համար Ինքնավար մարմինը հիմք է ընդունում հետևյալ հանգամանքները.
    1) կիբեռմիջադեպի հնարավոր ազդեցությունը մեկ կամ մի քանի կենսական նշանակության ոլորտներում ծառայությունների մատուցման վրա (համակարգային էֆեկտ).
    2) կիբեռմիջադեպի տևողությունը և վտանգավորության աստիճանը տնտեսական ակտիվության, շրջակա միջավայրի, հասարակական կարգի, բնակչության բնականոն կենսագործունեության ապահովման, միջազգային հարաբերությունների, կառավարման շարունակականության (governance continuity), ազգային անվտանգության կամ բնակչության առողջության վրա.
    3) օգտվողների քանակը.
    4) կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի վերականգնման կամ նորի ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերի գնահատականը և տվյալ պահի հաշվեկշռային արժեքը.
2. Կենսական նշանակության ոլորտներում նույնականացված կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների, դրանք շահագործող ծառայություն մատուցողների և կիբեռանվտանգության պահանջների ապահովման, վերահսկման համար պատասխանատու պետական մարմինների ցանկը հաստատում է Կառավարությունը.
3. Օրենքի ուժով առանց նույնականացման չափանիշների կիրառման կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներ են համարվում՝
    1) որակավորված վստահության ծառայությունների մատուցման համար շահագործվող տեղեկատվական համակարգերը.
    2) բարձր մակարդակի դոմենային անունների ռեգիստրի ծառայությունների մատուցման համար շահագործվող տեղեկատվական համակարգերը.
    3) դոմենային անունների համակարգի (DNS) ծառայությունների մատուցման համար շահագործվող տեղեկատվական համակարգերը.
    4) պետական մարմինների, օրենքով սահմանված կարգով խոշորացված համայնքների, Երևանի և Գյումրու համայնքների կողմից հանրությանը ծառայությունների մատուցման համար շահագործվող տեղեկատվական համակարգերը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16

5) էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների կամ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման համար շահագործվող տեղեկատվական համակարգերը, որոնք շահագործող իրավաբանական անձինք համապատասխանում են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով նախատեսված միջին ձեռնարկատիրության սուբյեկտների դասակարգման չափանիշներին.
4. Սույն օրենքի իմաստով՝ կենսական նշանակության ոլորտներն են՝
    1) էներգետիկայի ոլորտը.
    2) արտադրության ոլորտը (քիմիական, սննդամթերքի, զենքի և զինամթերքի, բժշկական, էլեկտրական, համակարգչային, էլեկտրոնային և օպտիկական սարքերի արտադրության).
    3) տրանսպորտային ոլորտը.
    4) ջրի մատակարարման և կեղտաջրերի հեռացման ոլորտը.
    5) կապի, այդ թվում՝ հեռահաղորդակցության ոլորտը.
    6) փոստային կապի գործունեության ոլորտը.
    7) ֆինանսական ծառայությունների ոլորտը.
    8) առողջապահության ոլորտը.
    9) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, այդ թվում՝ թվային ենթակառուցվածքները.
    10) ռադիոակտիվ, ընդերքօգտագործման և վտանգավոր թափոնների կառավարման ոլորտը.
    11) տիեզերական գործունեության ոլորտը.
    12) տվյալների շտեմարանների կառավարման և շահագործման ոլորտը.
    13) արտակարգ իրավիճակներում անվտանգության ապահովման ոլորտը.
    14) պետական կառավարման ոլորտը, այդ թվում՝ պետական մարմինների կողմից շահագործվող թվային ենթակառուցվածքները.
5. Կենսական նշանակության ոլորտներում ծառայությունների տեսակները, ըստ տնտեսական գործունեության տեսակների, դասակարգիչների սահմանում է Կառավարությունը՝ ծառայություններ մատուցողներին նույնականացնելու համար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  16

6. Ինքնավար մարմինը սույն հոդվածի 1-ին մասում նշված նույնականացման չափանիշների հիման վրա կարող է առանձին տեղեկատվական համակարգեր ժամանակավորապես ճանաչել որպես կենսական նշանակության ոլորտում կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածք, այդ մասին ծանուցել ծառայություն մատուցողին և սահմանել միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն: Ծանուցման մեջ սահմանվում է ողջամիտ ժամկետ՝ դրանք իրականացնելու համար: Ժամանակավորապես կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածք ճանաչված տեղեկատվական համակարգի համար սահմանվող միջոցառումները պետք է համապատասխանեն խոցելիության գնահատման արդյունքում բացահայտված ռիսկերը նվազեցնելու նպատակին.
7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված ծանուցումից հետո՝ չորս ամսվա ընթացքում, Ինքնավար մարմինը միջոցներ է ձեռնարկում ժամանակավորապես կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածք ճանաչված տեղեկատվական համակարգը սույն հոդվածի 2-րդ մասում նշված ցանկում ներառելու համար: Սույն մասում նշված ժամկետի ավարտից հետո տեղեկատվական համակարգը սույն հոդվածի 2-րդ մասում նշված ցանկում չներառելու պարագայում այլևս չի հանդիսանա կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածք: