FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

article  14

Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրությունը և պատրաստումը.
1. Թմրամիջոցների ցուցակում ներառված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի՝ սույն օրենքով սահմանված նպատակներով արտադրությունն իրականացվում է պետական քվոտաների սահմաններում՝ կոնկրետ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրության համար լիցենզիայի առկայության դեպքում: 3. Հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակում ներառված, սույն օրենքով սահմանված նպատակով հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրությունը և պատրաստումն իրականացվում են անկախ սեփականության ձևից, կազմակերպությունների կողմից կոնկրետ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրության համար լիցենզիայի առկայության դեպքում.
4. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրություն իրականացնող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետությունում ենթակա են պետական հաշվառման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան.
5. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պատրաստում իրականացնող կազմակերպությունները ենթակա են պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: