FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ.
1. Ադմինիստրացիան բանկի կառավարման հատուկ մարմին է, որի ղեկավարին և անդամներին նշանակում է Կենտրոնական բանկը` սույն օրենքով սահմանված կարգով.
2. Ադմինիստրացիայի գործունեության խնդիրն է`
    ա) բանկի վերակազմակերպման միջոցով նրա ավանդատուների ու բանկային հաշվի անվանատերերի պահանջների բավարարումը, և (կամ)`
    բ) բանկի ակտիվների ու պարտավորությունների մի մասը կամ դրանք ամբողջությամբ վաճառելը (բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների), և (կամ)`
    գ) բանկի ակտիվները (բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոց հանդիսացող ակտիվների) հնարավոր կարճ ժամկետում հավաքագրելու (իրացնելու) միջոցով բանկի ֆինանսական կայունության վերականգնումը, և (կամ)`
    դ) բանկի կանոնադրական կապիտալն ավելացնելու կամ սույն օրենքով սահմանված կարգով փոխառությունների միջոցով ներդրումների ներգրավմամբ բանկի ֆինանսական կայունության վերականգնումը, և (կամ)`
    ե) բանկի ստանձնած պարտավորությունները (բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ անձի փոխանցելու միջոցով նրա ֆինանսական կայունության վերականգնումը, և (կամ)`
    է) բանկի ֆինանսական առողջացմանն ուղղված օրենքով չարգելված այլ միջոցառումների իրականացումը.
3. Ադմինիստրացիան գործում է ֆինանսական առողջացման ծրագրին համապատասխան: Ֆինանսական առողջացման ծրագիրը, դրանում կատարվող փոփոխություններն ու լրացումները հաստատում է Կենտրոնական բանկը: Ադմինիստրացիան կարող է Կենտրոնական բանկ ներկայացնել ֆինանսական առողջացման ծրագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու առաջարկություններ.
4. Ադմինիստրացիան գործում է սույն օրենքով, այլ օրենքներով և Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով սահմանված կարգով.
5. Ադմինիստրացիայի գործունեության ընթացքում բանկի կառավարման բոլոր մարմինների լիազորություններն ամբողջությամբ անցնում են ադմինիստրացիայի ղեկավարին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

6. Ադմինիստրացիայի գործունեության ընթացքում արգելվում է բանկի մասնակցի (բաժնետիրոջ) պահանջի բավարարումը բանկի կանոնադրական կապիտալում նրա ունեցած բաժնի (ավանդի) առանձնացման մասով` կապված բանկի հիմնադիրների կազմից նրա դուրս գալու հետ, արգելվում է նաև բանկի մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) պարտատիրոջ (պարտատերերի) պահանջով բանկի կանոնադրական կապիտալում մասնակցի (բաժնետիրոջ, փայատիրոջ) բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով այդ բաժնեմասն առանձնացնելը կամ բաժնեմասին համապատասխան բանկի միջոցներից վճարում կատարելը (այդ թվում` բնեղենով): Ադմինիստրացիայի գործունեության ընթացքում հակընդդեմ պարտավորությունների (բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող պարտավորությունների զուտացման դեպքում) հաշվանցներ կարող են կատարվել միայն ադմինիստրացիայի համաձայնությամբ, եթե դրանք նախատեսված են բանկի ֆինանսական առողջացման ծրագրով: Ադմինիստրացիայի գործունեության ընթացքում բանկի նկատմամբ պահանջները (բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների) կարող են զիջվել միայն ադմինիստրացիայի համաձայնությամբ, եթե դա նախատեսված է բանկի ֆինանսական առողջացման ծրագրով: Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները կարող են հաշվանցվել դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների հետ՝ հիփոթեքային կառավարչի համաձայնությամբ: Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները կարող են հաշվանցվել բանկի այլ ակտիվների հետ՝ հիփոթեքային կառավարչի և ադմինիստրացիայի համաձայնությամբ: Արգելվում է այլ պարտավորությունների հաշվանց ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոց հանդիսացող ակտիվների հետ: