FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  47

Անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունքի դադարման հիմքերը.
1. Սույն օրենսգրքի 34-րդ հոդվածով նախատեսված դեպքերում անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունքը դադարում է, երբ`
    ա) լրացել է անտառօգտագործման ժամկետը.
    բ) անտառօգտագործողը հրաժարվում է անտառօգտագործման իրավունքից.
    գ) առաջանում են անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերով նախատեսված այն պայմանները, որոնց առկայության դեպքում անտառօգտագործման հետագա իրականացումն անհնար է դառնում.
2. Անտառների և անտառային հողերի օգտագործման իրավունքը ժամկետից շուտ կարող է դադարեցնել սեփականատերը, երբ`
    ա) անտառօգտագործման գոտում բնակվող մարդկանց կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ է սպառնում.
    բ) անտառօգտագործողները խախտում են անտառօգտագործման սահմանված կանոնները.
    գ) անտառօգտագործողը սահմանված ժամկետներում ձեռնամուխ չի եղել անտառների կամ անտառային հողերի օգտագործմանը նախատեսված ծավալների սահմաններում.
    դ) անտառօգտագործողը պայմանագրով սահմանված ժամկետներում չի մուծել անտառօգտագործման վճարը: