Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 210 Քննչական գործողության մասնակիցները. 1. Քննչական գործողությունը կատարում է տվյալ վարույթով քննչական գործողություն կատարելու իրավասություն ունեցող քննիչը. 2. Քննչական գործողության ընթացքում մասնագիտական օժանդակություն ստանալու նպատակով քննիչն իրավասու է դրա կատարմանը ներգրավելու փորձագետ: Քննումը, արտաշիրմումը, մարդու կամ կենդանու դիակի զննումը, մարդու կամ կենդանու դիակի ճանաչումը կատարվում են փորձագետի մասնակցությամբ. 3. Քննչական գործողության արդյունավետությունն ապահովելու նպատակով քննիչն իրավասու է դրան մասնակից դարձնելու վարույթի մասնավոր մասնակիցներին, ինչպես նաև վարույթին օժանդակող անձանց. 4. Քննչական գործողության կատարման բնականոն ընթացքն ապահովելու համար քննիչն իրավասու է դրա կատարմանը ներգրավելու նաև հետաքննության մարմնի աշխատակիցների. 5. Եթե սույն օրենսգրքի 214-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ պարտադիր տեսաձայնագրման ենթակա քննչական գործողության տեսաձայնագրումն օբյեկտիվորեն անհնար է, ապա քննիչը դրա կատարմանը (բացառությամբ հարցաքննության և առերեսման) ներգրավում է առնվազն երկու ընթերակա՝ արձանագրության մեջ նշելով տեսաձայնագրության անհնարինությունը հաստատող հանգամանքները. 6. Նույն ընթերական չի կարող մասնակցել միևնույն վարույթի ընթացքում կատարվող մեկից ավելի քննչական գործողության, բացառությամբ այն դեպքի, երբ այդ քննչական գործողությունն անմիջականորեն հաջորդում է տվյալ ընթերակայի մասնակցությամբ կատարված մեկ այլ ապացուցողական գործողությանը: |