FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  23

Աշխատողների ներկայացուցիչները.
1. Աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու իրավունք ունեն արհեստակցական միությունները: Կազմակերպությունում արհեստակցական միության բացակայության դեպքում աշխատողների ժողովը (համաժողովը) աշխատողների ներկայացուցչության և շահերի պաշտպանության գործառույթները կարող է փոխանցել համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը: Այդ դեպքում աշխատողների ժողովը (համաժողովը) ընտրում է ներկայացուցիչ (ներկայացուցիչներ), որը (որոնք) ճյուղային կամ տարածքային արհեստակցական միության պատվիրակության կազմում մասնակցում է (են) տվյալ գործատուի հետ վարվող կոլեկտիվ բանակցություններին.
2. Եթե կազմակերպությունում՝
    1) աշխատողները միավորված են միայն մեկ արհեստակցական միությունում, և այն միավորում է կազմակերպության աշխատողների կեսից ավելիին, ապա կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում այդ արհեստակցական միությունը ներկայացնում և պաշտպանում է կազմակերպության բոլոր աշխատողների իրավունքներն ու շահերը.
    2) աշխատողները միավորված են միայն մեկ արհեստակցական միությունում, որին անդամակցում է կազմակերպության աշխատողների ոչ ավելին, քան կեսը, ապա կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում տվյալ արհեստակցական միությունը ներկայացնում և պաշտպանում է միայն իր անդամների իրավունքները և շահերը.
    3) աշխատողները միավորված չեն որևէ արհեստակցական միությունում (այդ թվում՝ ճյուղային կամ տարածքային), ապա կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում բոլոր աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու և դրանք պաշտպանելու նպատակով աշխատողների ժողովը (համաժողովը) կարող է ընտրել ներկայացուցիչներ (մարմին).
3. Կազմակերպությունում մեկից ավելի արհեստակցական միության առկայության դեպքում կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում բոլոր աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու և դրանք պաշտպանելու նպատակով սույն օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կարող է ստեղծվել աշխատողների ներկայացուցչական միասնական մարմին.
4. Միևնույն անձը միաժամանակ չի կարող ներկայացնել աշխատողների և գործատուների շահերն ու պաշտպանել դրանք: