FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11

Սննդամթերքը շրջանառության մեջ դնելը.
1. Սննդամթերքը և (կամ) դրանց բաղադրիչները պետք է անվտանգ լինեն մարդու կյանքի, առողջության ու շրջակա միջավայրի համար.
2. Արգելվում է`
    1) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող սննդամթերքում կերային հավելումների և կենդանիների աճի խթանիչների, այդ թվում` հորմոնալ միջոցների, ինչպես նաև արգելված դեղամիջոցների մնացորդներ պարունակող պարենային հումքի օգտագործումը.
    2) կենսաբանական ակտիվ հավելումներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հսկման ենթակա թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պարունակությունը.
    3) կենսաբանական ակտիվ հավելումների գրանցումը, եթե դրանց անվանումը համընկնում կամ շփոթեցնելու աստիճան նման է Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստրում) գրանցված դեղի անվանմանը.
    4) Հայաստանի Հանրապետությունում արտադրել, ներմուծել և շուկայահանել Կառավարության հաստատած գրանցման ենթակա ապրանքների ցանկում ընդգրկված սննդամթերքը` առանց դրա` սահմանված կարգով գրանցելու, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
3. Կենսաբանական ակտիվ հավելումների գրանցումը, գրանցումը մերժելը, կասեցնելը, անվավեր ճանաչելը և գրանցման ժամկետի երկարաձգման իրականացումն ապահովում է լիազոր մարմինը` բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ոլորտի լիազոր մարմինների տված եզրակացության հիման վրա: