FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  18

Միավորման գործունեության դադարեցումը և լուծարումը.
1. Օրենքով ստեղծված միավորման գործունեությունը դադարում է միավորման ստեղծման մասին օրենքն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ օրենքի ուժի մեջ մտնելու պահից.
2. Կամավոր հիմունքներով ստեղծված միավորումը կարող է իր գործունեությունը դադարեցնել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ.
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում միավորման գործունեության դադարեցման մասին որոշումը հրապարակվում է օրենքով սահմանված կարգով և ուժի մեջ է մտնում որոշման հրապարակումից հետո՝ եռամսյա ժամկետում.
4. Միավորման գործունեությունը համարվում է դադարեցված, եթե սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով միավորման կազմից համայնքների դուրս գալուց հետո միավորման մեջ մնացել է մեկ անդամ համայնք.
5. Օրենքով ստեղծված միավորման լուծարման դեպքում միավորման սեփականությունը անդամ համայնքների միջև բաշխվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված օրենքի դրույթներին համապատասխան.
6. Կամավոր հիմունքներով ստեղծված միավորման գործունեության դադարեցման դեպքում միավորման սեփականությունը անդամ համայնքների միջև բաշխվում է խորհրդի որոշմամբ: